Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Հայրապետյանը չի կարծում, որ Ադրբեջանում բնակավայրերի սահմանափակումների իրական պատճառը Covid-19-ն է

POLITICS

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը չի կարծում, որ Ադրբեջանում որոշ բնակավայրերում սահմանափակումներ մտցնելու իրական պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այդպիսի համայնքների թիվը գնալով աճում է, բացի դրանից, հիշեցնեմ, որ օրեր առաջ Ադրբեջանում հայտարարել են, որ բացի համալսարաններից, դպրոցներից ու մանկապարտեզներից, փակվում է նաև մետրոն, այդ տեսանկյունից հետաքրքրական է: Նշում էին, որ ինչ-որ բաներից վախենում են, հնարավոր ահաբեկչական գործողություններից ու հենց երեկ դրա վերաբերյալ հայտարարություն տարածեց նաև ԱՄՆ դեսպանատունը: Այս բնակավայրերը, որոնք փակվում են, լեզգիաբնակ և թալիշաբնակ բնակավայրեր են, կարծում եմ, որ պատճառը չի կարող լինել համավարակը»,- նշեց Հայրապետյանը:

Տաթևիկ Հայրապետյանը հավելեց, որ այս օրերին Ադրբեջանում հավարակի թվի աճ կա, բայց սահմանափակումների իրական պատճառը պետք է փնտրել այլ տեղ:

«Համավարակի աճ կա, բնականաբար, ինչը նաև պատերազմով է պայմանավորված: Ադրբեջանում այս ընթացքում թվերն աճում են, բայց բուն պատճառները պետք է փնտրել այլ տեղ: Ադրբեջանական կողմը երկրում տեսնում է ինչ-որ հնարավոր վտանգներ, ռիսկեր, որոնց նկատմամբ փորձում է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Կորոնավիրուսի այն թվերը, որոնք  ներկայացվում են, այնպիսի ծայրահեղական չեն, որ նրանք նման սահմանափակումների գնային: Այս հարցում ես որոշակի անհամապատասխանություն եմ տեսնում եմ»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Թուրքիայի միջոցով Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչներին, որոնք բերվել են Արցախի դեմ կռվելու համար, Հայրապետյանը նշեց, որ դրանք ևս կարող են բազմաթիվ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի ներսում և երկրի իշխանությունները ևս այդտեղ ռիսկեր են տեսնում:

«Իրենք կարող են տեսնել վտանգներ իրենց երկրի կայունությունը խաթարող, դրա համար կարող են կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել նման սահմանափակումներ մտցնելով: Իրենք վախենալու շատ բան ունեն պատերազմի շրջանակներում այն գործողությունների համատեքստում, որ ձեռնարկել են»,- նշեց Տաթև Հայրապետյանը:

Ադրբեջանում, պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը 49 հազար 959 է: Ադրբեջանում մի շարք բնակավայրերում սահմանափակումներ են մտցվել, պաշտոնապես նշվում է, որ պատճառը կորոնավիրուսի համավարակն է:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 Նորայր Շողիկյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank