Ադրբեջանում պատերազմում սպանվածներին թաղում են շիայական կրոնական ծիսակարգով, սակայն օրվա կիսամութ ժամերին. իրանագետ
BLOGՉնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսից եկող տեղեկատվության սղությանը, այսուհանդերձ արդեն որերորդ թաղման արարողության կադրեր եմ տեսնում, երբ պատերազմում սպանվածին թաղում են շիայական կրոնական ծիսակարգով, սակայն օրվա կիսամութ ժամերին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շիա մահմեդականությունը չի խրախուսում թաղումը մթնշաղին կամ մթանը կազմակերպելը և թույլատրում է դա, եթե կա ծայրահեղ անհրաժեշտություն։
Ակներևաբար, այս ամենն արվում է Բաքվի բռնապետի վախերը հաշվի առնելով քանի որ օրվա տվյալ հատվածում պարետային ժամի առկայությունը թույլ է տալիս, որպեսզի շիայական ծիսակարգով թաղման արարողությունները ավելի վերահսկելի լինեն ոստիկանության և անվտանգության մարմիների կողմից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



