Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակվել է
INTERNATIONAL NEWSՍտամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսությունն անվտանգության սպառնալիքի հետ կապված դեկտեմբերի 9-ին դադարեցրել է աշխատանքը:
Այս մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հյուպատոսության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին տեղեկատվություն ստանալու պատճառով Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը 2015 թվականի դեկտեմբերի 9-ին աշխատելու է սահմանափակ ռեժիմով»:
Հյուպատոսությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է արել «պաշտպանել զգոնության բարձր մակարդակ, հետեւել տեղական իրադարձություններին եւ սեփական անվտանգությունն ուժեղացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկել»:
Հյուպատոսությունը չի նշել հնարավոր անվտանգության սպառնալիքների բնույթը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



