Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Տա­սը չա­փել, մեկ կտրել, առա­վել ևս՝ պա­տե­րազ­մա­կան իրա­վի­ճա­կում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս փուլը վճռորոշ ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար։ Արցախահայության գոյության հարցը ուղղակի դրված է հարցականի տակ, քանի որ Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի լիակատար հայաթափմանը։ Դրանով է պայմանավորված, որ հակառակորդը ռազմական գործողություններին զուգահեռ մշտապես կրակի տակ է պահում Արցախի խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդի այսպիսի ամբարտավան պահվածքը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանին քաղաքական և ռազմական լուրջ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, որի արդյունքում ադրբեջանական բանակի տրամադրության տակ են հայտնվել ոչ միայն թուրքական սպառազինություններ, այլև թուրք հատուկ ջոկատայինները և իսլամական ահաբեկիչ գրոհայինները։

Գաղտնիք չէ, որ հակառակորդը էական թվային գերակշռություն ունի հայկական կողմի նկատմամբ։ Ուստի այս իրավիճակում հայկական կողմը հաղթանակի հասնելու համար պետք է կարողանա քիչ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծել։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ռազմաճակատին, այլև դիվանագիտական հարթությանը։ Սակայն ռազմաճակատում և դիվանագիտական հարթակում հաջողություններ գրանցելու համար թիկունքի ամրությունն ուղղակի անհրաժեշտություն է։ Իսկ ամուր թիկունք ունենալու համար անհրաժեշտ է գրագետ և շատ կազմակերպված աշխատանք տանել հասարակության հետ։

Ներկայիս տեղեկատվական ժամանակաշրջանում հակառակորդը մեծ միջոցներ է ներդրել, որպեսզի տարբեր ապատեղեկությունների միջոցով ապակողմնորոշի հայ հանրությանը և թուլացնի հանրային դիմադրողականությունը։ Հանրության իմունիտետը բարձրացնելու և խեղաթյուրված տեղեկատվությունից հեռու պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ ու չափավոր տեղեկատվություն տրամադրել հասարակությանը, որպեսզի ինֆորմացիոն վակուում չառաջանա և մարդիկ չփորձեն տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկություններ կորզել այլընտրանքային աղբյուրներից։

Բայց հանրության համար տեղեկատվություն հրապարակելու ժամանակ պետք է գործել շատ զգույշ, քանի որ հակառակորդը հետևում է մեր յուրաքանչյուր քայլին և փորձելու է իր համար որևէ օգտակար ինֆորմացիա քաղել։ Ուստի պետք է այնպես անել, որ հակառակորդը չկարողանա հասկանալ, թե որոնք են լինելու մեր քայլերի հաջորդականությունը։ Բացի այդ, հակառակորդը փորձում է մշտադիտարկման արդյունքում հասկանալ, թե ինչ հանրային տրամադրություններ են առկա մեզ մոտ, ինչպես են այդ տրամադրությունները փոփոխվում, որպեսզի ըստ այդմ պլանավորի իր գործողությունները։

Եվ որպեսզի հակառակորդի մոտ կասկած չմնա այն հարցում, որ հայ հասարակությունը միակամ է հաղթանակի հասնելու հարցում և այդ նպատակն իրականություն դարձնելու համար պատրաստ է գնալ մինչև վերջ, անհրաժեշտ է, որ պարբերաբար հանրային մոտիվացիան բարձրացնող ուղերձներ տրվեն։ Միևնույն ժամանակ, պետք է զերծ մնալ այնպիսի տեղեկության կամ գնահատականների հրապարակումից կամ շրջանառումից, որոնցում հասարակությանն այնպիսի որակումներ են տրվում, որ կարող է մարդկանց մոտ դժգոհության կամ հուսալքության տեղիք տալ։

Մյուս կողմից, իհարկե, պատերազմական իրավիճակում ոգևորությունն անհրաժեշտ է, սակայն հարկ է, որ այն չվերաճի էյֆորիայի, որի ժամանակ հանրությունն առաջնորդվում է իրականությունից կտրված պատկերացումներով։ Իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, էյֆորիան շատ արագ կարող է փոխարինվել հուսալքությամբ։ Ուստի հանրության հետ տարվող աշխատանքը այս մասով պետք է միտված լինի նրան, որ հանրային տրամադրություններում գերիշխի սթափությունը, երբ հասարակությունը կփորձի մոբիլիզացնել իր ներուժը և չի տրվի ավելորդ էմոցիաների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group