Իրանը նվազեցրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները
INTERNATIONAL NEWSԻրանը կիսով չափ նվազեցրել է Թուրքիային մատակարարվող բնական գազի ծավալները: Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը: Իրանական կողմը նման որոշումը մեկնաբանել է նրանով, որ երկրում սաստիկ ձմեռ է, և երկրի ներսում ավելացել են բնական գազի սպառման ծավալները:
Իրանից Թուրքիա օրական մատակարարվում 28-30 միլիոն խորանարդ մետր բնական գազ, սակայն նախորդ գիշեր դրա ծավալները կրճատվել են 50-60 տոկոսով՝ հասնելով 14-15 խորանարդ մետրի:
Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ թեպետ պաշտոնական Թեհրանը որպես մատակարարվող գազի ծավալների կրճատման պատճառ է նշել վատ եղանակային պայմանները, սակայն այնտեղ իրականում առաջիկա օրերին ջերմաստիճանը տատանվելու է 6-9 աստիճանի միջև:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



