Պեսկով. Պուտինը եւ Էրդողանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցը չեն քննարկել
INTERNATIONAL NEWSՀեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը չեն քննարկել թուրքական կողմի մասնակցության հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Գազետա»-ն:
«Դա օրակարգում չի եղել»,- ասել է նա:
Պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին:
Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ պարզաբանել է դիրքորոշումն Անկարայի` բանակցային գործընթացում ներգրավման խնդրի վերաբերյալ: Նա նշել է, որ նոր տարրեր չեն հայտնվել, իսկ մարտերը ղարաբաղյան տարածաշրջանում դեռ շարունակվում են եւ ափսոսանք ու անհանգստություն են առաջացնում:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



