Սիրիայում խոցված թուրքական ԱԹՍ-ի լուսանկարը ներկայացվում է՝ իբրև հայկական ինքնաթիռ. infocheck.am
INTERNATIONAL NEWSԱյսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե Հայաստանի ԶՈւ-ի երկու Սու-25 է ոչնչացրել։ Տեղեկությունը հերքվեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի կողմից:
Ադրբեջանական կողմը, սակայն, չդադարեց քարոզչությունն այս ուղղությամբ և սոցցանցերում տարածեց իբրև հայկական խոցված ինքնաթիռի լուսանկարներ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով լուսանկարները, հայտնում է, որ այն արվել է Սիրիայում՝ Սարակիբ քաղաքի մոտակայքում։ Պատկերվածն իրականում թուրքական ԱԹՍ է, իսկ լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է դեռևս 2020 թվականի մարտի 1-ին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



