Ֆրանսիայում պարզել են Bataclan-ի գրոհին մասնակցած երրորդ ահաբեկչի ինքնությունը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ոստիկանությունը պարզել Է երրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը, որը նոյեմբերի 13-ին Փարիզում մասնակցել Է Bataclan համերգասրահի վրա կատարված հարձակմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Le Parisien թերթին, խոսքը վերաբերում Է 23-ամյա Ֆուեդ Մոհամեդ Ագադին:
Հրատարակությունը ճշտում Է, որ ոստիկանությունը ահաբեկչի ինքնությունը պարզել Էր տակավին անցած շաբաթվա վերջին: Թերթի տվյալներով՝ ֆրանսիացին ծնվել Է Ստրասբուրգի մերձակա ոչ մեծ կոմունայում: 2013 թվականի վերջին նա Սիրիա Էր ուղեւորվել իր եղբոր՝ Քարիմի հետ միասին, որը կալանավորվել Է Սիրիայի սահմանում: 2015 թվականին նա վերադարձել Է Եվրոպա՝ իրականացնելու ամենաարյունալի ահաբեկչական գործողությունը Ֆրանսիայի պատմության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



