Վանեցյանի որդին հոր հետ Արցախում է եղել դեռ պատերազմի երկրորդ օրվանից
SOCIETYԼրատվամիջոցներով երեկ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության կազմավորած զորախմբի հետ առաջնագիծ է մեկնելու նաև կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը: Past.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ նա հոր հետ Արցախ է մեկնել հենց պատերազմի երկրորդ օրը՝ այնտեղ գտնվելով շուրջ տասն օր: Նրանք վերադարձել են Երևան՝ ձևավորելու «Հայրենիք» կուսակցության ջոկատը և նորից միասին մեկնելու ռազմաճակատ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ջոկատում միայն կուսակցականներ չեն. նրանց են միացել թե՛ պարզապես աջակիցներ, թե՛ հատուկ մասնագիտացում ունեցող անձինք, թե՛ Արթուր Վանեցյանի բազմաթիվ հարազատներ ու բարեկամներ:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



