Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են նաև Ղարաբաղում տիրող իրավիճակին ու Եվրոպայում ահաբեկչական ակցիաներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Քննարկվել է Անդրկովկասի հարցը՝ Ղարաբաղում տիրող իրաիճակի համատեքստում»,-ասել է Պեսկովը։
«Մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել Եվրոպայում նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,-նշել է խոսնակը՝ հավելելով, որ խորհրդակցության մասնակիցները դատապարտել են ահաբեկչական դրսևորումները:
Խորհրդակցության ժամանակ նաև քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ներքաղաքական կյանքին:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
3
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



