Ֆրանսիայի իշխանությունները հրահանգել են իրենց դեսպանություններին ուժեղացնել անվտանգության միջոցառումները
INTERNATIONAL NEWSՖրանսիայի իշխանություններն այլ երկրներում իրենց դեսպանություններին հրահանգել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ Ելիսեյան պալատում կայացած պաշտպանության խորհրդի նիստի ավարտին: Տվյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ սաուդյան Ջիդդա քաղաքում տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է ֆրանսիական հյուպատոսության պահակախմբի անդամներից մեկի վրա:
«Մենք որոշել ենք միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ապահովենք մեր շահերի և մեր քաղաքացիների անվտանգությունը: Հրահանգներ են տրվել մեր դեսպաններին՝ ուժեղացնելու անվտանգությունը»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



