Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում վնասազերծել է տղամարդու, ում մոտ երկու դանակ է գտնվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ոստիկանությունը Փարիզում վնասազերծել է տղամարդու, ում մոտ երկու դանակ է գտնվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի 15-րդ շրջանում:
Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է տղամարդուն: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Այլ մանրամասներ հայտնի չեն, փոխանցում է Gazeta-ն:
Հոկտեմբերի 29-ին Նոտր Դամ եկեղեցու մոտ տղամարդը դանակով հարձակում է գործել մարդկանց վրա՝ իսլամիստական կարգախոսներ հնչեցնելով: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Հարձակման զոհ է դարձել 3 մարդ, այդ թվում՝ մեկ քահանա: Զոհերից մեկը գլխատվել է: Վիրավորների թիվը չի հստակեցվում: Գործով զբաղվում է Ֆրանսիայի դատախազության հակաահաբեկչական կոմիտեն:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



