Արցախում ոչնչացվել է սիրիական զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը
SOCIETYԼՂ հակամարտության գոտում հայկական կողմը ոչնչացրել է Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական զինյալ խմբավորումներից մեկի ղեկավար Հուսեյն Աբոն: Վերջինս «Համզա» խմբավորման երկրորդ առաջնորդն է, որ սպանվել է վերջին օրերին` ԼՂ դեմ մարտական գործողությունների ընթացքում: Այս մասին հայտնում է North press agency-ին` հղում անելով տեղի աղբյուրներին:
Ադել Շահիրը` «Համզա» խմբավորման կենտրոնական ուժերի գլխավոր հրամանատարը, մահացել է մի քանի օր առաջ` չորս այլ զինյալների հետ միասին:
Աբոն առաջինն է այն առաջնորդներից, որ մասնակցել են Ադրբեջանում մարտական գործողությունների անցկացման համար զինյալների հավաքագրմանը:
Նշվում է, որ որոշ տեղեկություններով` Աբոն պատասխանատվություն է կրում Համզայի շրջանի մի քանի խմբավորումների գործունեության համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



