Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կա ավելի քան 780 տուժած
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 780-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցերով գործակալությանը:
«Երկրաշարժի հետևանքով վիրավորում է ստացել 786 քաղաքացի»,- նշում են գործակալությունից՝ հավելելով, որ մեծացել է նաև զոհերի թիվը՝ հասնելով 20-ի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 709-ի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



