ԵՄ-ն որպես մարդասիրական օգնություն լրացուցիչ 400 000 եվրո է հատկացրել ԼՂ հակամարտությունից տուժած բնակչությանը
INTERNATIONAL NEWSԵՄ-ն որպես մարդասիրական օգնություն լրացուցիչ 400 000 եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչների առավել հրատապ կարիքները հոգալու համար:
Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։
«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խաղաղ բնակիչների կյանքեր են խլել: Մենք չափազանց մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի վատթարացմամբ`հաշվի առնելով գալիք ձմեռը և սրվող կորոնավիրուսային համաճարակը»,-ասել է պաշտոնյան:
Այս ֆինանսավորմամբ ԵՄ արտակարգ մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 900 000 եվրոյի է հասել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



