Ադրբեջանա-թուրքական տանդեմը, Մերձավոր արևելքից ժամանած վարձու ահաբեկիչների օժանդակությամբ, շարունակում է ոտնձգությունները մեր Հայրենքի նկատմամբ
BLOGՌաֆայել Այվազյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Ադրբեջանա-թուրքական տանդեմը, Մերձավոր արևելքից ժամանած վարձու ահաբեկիչների օժանդակությամբ, շարունակում է ոտնձգությունները մեր Հայրենքի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ մենք ոչ մի վայրկյան չպետք է կորցնենք զգոնությունը...
Ինչպես գիտեք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմեց բոլորին՝ կամավորագրվել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությանը և միասնաբար այն ի կատար ածել:
Գագիկ Ծառուկյանի կոչից անմիջապես հետո ստեղծվեց հատուկ շտաբ, որն էլ կուսակցության տարածքային կառույցների հետ օպերատիվ համագործակցությամբ սկսեց կամավորական ջոկատների կազմավորման գործընթացը: Բազմաթիվ դիմումներ ենք ստացել թե՛ կուսակցական ընկերներից, թե՛ համակիրներից և թե՛ քաղաքացիներից, ովքեր լսելով ԲՀԿ ղեկավարի կոչը, շտապել են կամավորագրվել:
Նշենք նաև, որ գործընթացը համաձայնեցվում է ՀՀ ՊՆ ԳՇ հրամանատարության հետ և համապատասխան զորավարժանքներն ավարտելուց հետո միայն կամավորական ջոկատները կտեղաբաշխվեն:
Այս պահին էլ լայն թափով շարունակվում են հավաքագրման աշխատանքները, և տեղեկացնեմ, որ արդեն իսկ Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Արարատի մարզերի կամավորականների ջոկատները կազմավորված են:
Ի դեպ, պատերազմի հենց առաջին իսկ օրերից մեր բազմաթիվ կուսակից ընկերներր, ովքեր դեռևս Արցախյան առաջին ազատամարտի տարիներին անցել են պատերազմի թոհուբոհով, շտապել են առաջնագիծ և առ այսօր կանգնած են հայ զինվորի կողքին:Պատգամավորներ Էդուարդ Բաբայանի, Հրանտ Մադաթյանի,Արայիկ Աղաբաբյանի և Տիգրան Ստեփանյանի կողմից ձևավորված ջոկատներն ևս մարտական դիրքերում են:
Միայն միասնականությամբ է հնարավոր դիմակայել մեր պետականության առջև ծառացած մարտահրավերներին:
Աստված պահապան մեզ բոլորիս...
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



