ՀՅԴ գրասենյակում արվեստի ու գիտության գործիչները քննարկել են արցախյան ռազմաճակատում ստեղծված ծանր իրավիճակը
POLITICSՄեր տեղեկություններով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում արվեստի ու գիտության շուրջ երկու տասնյակ գործիչներ քննարկել են արցախյան ռազմաճակատում ստեղծված ծանր իրավիճակը, հանդես եկել մի շարք առաջարկներով։
Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։
Վերջինս հաստատեց, որ մտավորականության հետ քննարկում է տեղի ունեցել, սակայն մանրամասներ չհայտնեց։
«Մենք հանդիպումներ և քննարկումներ ունենում ենք տարբեր շրջանակների հետ, բնականաբար, օրակարգում Արցախի շուրջ ստեղծված իրադրությունն է»,- NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



