Կանադայում մեկ գիշերվա ընթացքում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել. իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԿանադայում մեկ գիշերվա ընթացքում 2 քրիստոնեական եկեղեցի է այրվել. hրդեհները տեղի են ունեցել կիրակի գիշերը` Օնտարիո նահանգում: Ինչպես հայտնել է CTV հեռուստաալիքը, իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը։
Միմյանցից 7 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցիներում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել վեց ժամ տարբերությամբ: Հրդեհների հետևանքով եկեղեցիներն ամբողջությամբ այրվել են։ Տեղական ոստիկանությունը և իշխանությունները կասկածելի են համարում մի քանի ժամ տարբերությամբ երկու եկեղեցիներում հրդեհի բռնկումը և չեն բացառում հրկիզման վարկածը։
Տեղական ոստիկանության ծանր հանցագործությունների քննության բաժնին հանձնարարվել է հրշեջ պահպանության վարչության հետ համատեղ հետաքննություն անցկացնել։




1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



