Քառօրյա լռությունից հետո ՊԲ-ն երեկ հայտարարեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 11 զինծառայողների անունները։ Սակայն մինչ այդ մասին հայտնելը մենք հարցում արեցինք պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջին չորս օրվա ընթացքում հայկական կողմը զոհեր չի՞ տվել, ո՞րն է պատճառը, որ չորս օր զոհերի մասին ինֆորմացիա չի տրամադրվում։ «Իդենտիֆիկացիայի խնդիր կա»,- փոխանցեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Բանն այն է, որ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ կան, որ հնարավոր է այլեւս ամենօրյա ռեժիմով չհայտնեն զոհերի մասին՝ հանրության շրջանում հուսահատական տրամադրություններ չձեւավորելու նպատակով։ Պաշտպանության բանակը, հիշեցնենք, հաղորդել է 1172 զոհի անուն, մինչ օրս զոհվել է 45 խաղաղ բնակիչ: Կան չճանաչված դիակներ, դրանց հետ կապված՝ իդենտիֆիկացիոն գործողություններ են կատարվում։
Ինչո՞ւ էր լռում պաշտոնական աղբյուրը. «Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է.
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



