Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


«Դու ռազմական դաշինք ես կնքել Էրդողանի պես հրեշի հետ»․ Սարիկ Անդրեասյանի պատասխանը Զելենսկիին

SOCIETY

Ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամյան էջով վերջին բաց նամակն է ուղղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ մեկնաբանելով Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարաելու վերաբերյալ իր նախորդ բաց նամակին ուկրաինացի նախագահի տված պատասխանը։ 

Հայազգի կինոռեժիսորը նախ շնորհակալություն է հայտնել Զելենսկիին նամակին պատասխանելու համար՝ նշելով, որ դա արժանի օրինակ է այն բանի, որ նախագահը անտարբեր չէ, թե իր և իր երկրի մասին ինչ են խոսում։ Ի տարբերություն Զելենսկիի, որը նամակն ուղղել է ուկրաիներեն՝ Անդրեասյանը նախընտրել է ռուսերեն պատասխանել։ 

«Հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ պատերազմ սկսվեց, ու մենք աղմուկ բարձրացրինք, թե հարձակվել են մեզ վրա, Ալիևը հերքեց այդ փաստը, հետո էլ ինչ-որ պահի խոստովանեց, որ դա այդպես է։ Հետո ասացինք, որ կռվում ենք Սիրիայից վարձկանների դեմ, Ալիևը դա էլ հերքեց, իսկ երբ զինյալները սկսեցին գերի ընկնել ու զոհվել, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց ընդունել այդ փաստը։

Հետո ասացինք, որ թուրքական բանակի դեմ ենք կռվում, ու կրկին բոլորը հերքեցին, մինչև որ չսկսեցինք թուրքական անօդաչու թռչող սարքեր ու ռազմատեխնիկա խոցել»,- նշել է Անդրեասյանը և հավելել, որ հազարավոր տներ են քանդվել, հիվանդանոցներ ու եկեղեցի վնասվել․ սա փաստ է, որով աշխարհը միայն անհանգստացած է և ոչ ավելին։

«Ճիշտ ես, որ շատ երկրներ են Ալիևին զենք վաճառել, բայց այժմ ուկրաինական, իսրայելական, բելառուսական ինքնթիռներն են Բաքու մեկնում, ու կարող եմ ենթադրել, որ ճարպ, կարտոֆիլ կամ հումուս չեն տեղ հասցնում։ Ամբողջ թվարկածիցս հետո միայն հայկական կողմին կարող եմ վստահել ու հավատալ, քանի որ բացի պաշտոնական աղբյուրներից ընկերներ ունեմ Ստեփանակերտում, որոնք օգնում են վիրավորներին, ծերերին»,- նշել է կինոռեժիսորը, այնուհետև ոչ օբյեկտիվ համարել իր հասցեին այն մեղադրանքը, թե նա ռուսական քարոզչությանն է տրվել։ 

«Ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում որևէ կուսակցության չեմ պատկանում։ Ռուսաստանում իշխանության կամ ընդդիմության համար երբևէ քարոզ չեմ արել»,- ընդգծել է նա և հստակեցրել, որ հայ ազգը ոչ թե որևէ նախագահի կամ ղեկավարի, այլ իր սեփական տունը, երեխաներին, մշակույթն ու հավատը պաշտպանելու համար է կռվում։

«Գրում ես, որ հայկական ծագմամբ ուկրաինացիներ են զոհվել, բայց արդյոք սա կարող է հուզել մի մարդու, որը ռազմական դաշինք է կնքել մի հրեշի հետ, ինչպիսինն է Էրդողանը։ Ասում ես, թե ֆոսֆորը ռուսական կեղծիք է, բայց միթե չգիտես, որ առաջնագծում գտնվող Արայիկ Հարությունյանը, որը տարածել է այդ «կեղծիքը», Պուտինին նման չէ։ Ասում ես, թե չեմ անհանգստացել Դոնբասի համար, իսկ արդյո՞ք դու անհանգստացել ես՝ ներկայացելով այնտեղ խաղաղ բնակչությանը սպանողներին։ Բռնապետի հետ դաշինք կնքելով ու Յարոսլավ Իմաստունի շքանշան նրան տալով՝ դու հստակեցրիր, թե ում կողմից ես՝ չնայած վստահ եմ՝ ուկրաինացիներն այդ կարծիքին չեն»,- նշել է նա և միևնույն ժամանակ «որպես արվեստի մարդ» պատրաստակամություն հայտնել գրկել վաղեմի ընկերոջը, եթե հանկարծ պարզվի, որ ինքը «մոլորության մեջ է եղել»։

Անդրեասյանը գրառմանը կից նաև մի լուսանկար է հրապարակել, որում իր պատվերը տեղ հասցնող հայ առաքիչը տեսնելով, թե ով է պատվիրատուն, շնորհակալություն է հայտնել վերջինիս հայ ազգի կողքին լինելու համար։ 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding