Ռազմաճակատ մեկնելու պլաններ չունեմ. Ռուստամ Բադասյան
SOCIETYԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք առաջնագիծ մեկնել, արդյո՞ք նախարարությունում ջոկատ կազմվելու է, ասաց, որ կան ՔԿՀ բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ, ովքեր զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը, զինվորագրվածներ ունեն նաև ԴԱՀԿ-ից:
Իր մեկնելու մասով Բադասյանն ասաց, որ դեռ նման պլաններ չունի. «Եթե անհրաժեշտություն լինի, ես պատրաստ եմ հայրենիքի պաշտպանությանը մասնակցել այն ծավալով, որով անհրաժեշտ կլինի, որևէ խնդիր չկա»:
Ինչ վերաբերում է իր տեղակալին, Բադասյանը հայտնեց, որ վերջինս ռազմաճակատ մեկնել է միայնակ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



