Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով․ Պուտին
POLITICSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է եւ կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։ ՌԴ առաջնորդն այս մասին հայտարարել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գիտեք, որ Ռուսաստանը մեզանից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում»,- ասել է նա։
Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով, վստահ է Պուտինը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



