ԼՂ գոտում զինյալների տվյալները ՌԴ-ն ստանում է Մերձավոր Արեւելքի հատուկ ծառայությունների հետ գործակցությամբ
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից ու առաջին հերթին` Սիրիայից»: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



