ԱՀԿ-ն հորդորում է պատրաստվել նոր համաճարակի
SOCIETYԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել աշխարհի կառավարություններին պատրաստվել նոր համաճարակի: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ԱՀԿ կայքում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ տարեկան նստաշրջանին ընդառաջ:
«Անցյալ տարի մենք տեսանք, որ ամուր ենթակառուցվածքներ ունեցող երկրները <…> արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու առումով կարողացան արագորեն գործել SARC-CoV-2 վիրուսի տարածումը զսպելու և վերահսկելու համար», – Ռիա Նովոստիի փոխանցմամբ` ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ կազմակերպության՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 48,1 միլիոն դեպք: Համաճարակը խլել է ավելի քան 1,23 միլիոն մարդու կյանք:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



