Վարչապետի հարգելի տիկին, մի՞թե չեք հասկանում, որ այդ ամենով անարգում եք մեր զոհված զավակների արյունը. Կարին Տոնոյան
BLOGԿարին Տոնոյանն իր էջում գրում է.
«Գրածս չքաղաքականացնել, որևէ նախկին ու ներկա «վաճառական» չհամարձակվի միավորներ հավաքել, վաղը բոլորդ եք պատասխան տալու:
Հարգեք մեզ, մեր զոհերին ու կռվող առյուծներին... Դուք դա պարտավո՛ր եք անել:
Վարչապետի հարգելի տիկին,
պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է և վտանգավոր. պատմություն իմացող յուրաքանչյուր անձ գիտե, որ այդ թագուհին հանձնեց հայրենին ու փախավ Պարսկաստան..... :
Միթե չեք հասկանում, որ անհանդուրժելի են արդեն ձեր ցուցադրական նկարներն ու ինքնագովազդները, միթե չեք հասկանում, որ այդ ամենով անարգում եք մեր զոհված զավակների արյունը, որ վիրավորում եք այս պահին առյուծաբար կռվող հայ տղամարդուն, որ վրդովում ու խանգարում եք բոլորին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



