Հայրենիքը գեներալ Օհանյանի նման են սիրում, ոչ թե՝ վրեժխնդիր հեղափոխականի հայացքով
BLOGՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Դեռ երկու տարի առաջ, երբ նոր էր տրված Մարտի 1-ի գործի մեկնարկը, ու բոլորը ոգևորված էին, մանավանդ՝ ոճրագործության բացահայտված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի բարձրագոչ հայտարարությունից հետո, մի քանի անգամ անդրադարձել եմ խնդրի, որը միանշանակ չի ընդունվել շատերի կողմից։
էս քրեական գործին զինվորականությանը խառնել ընդհանրապես չէր կարելի, կարծում եմ՝ թե իրավական տեսանկյունից, թե առավել ևս՝ քաղաքակական, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի նման գեներալներին վարկաբեկելը մեծ շռայալություն է փաստացի պատերազմի մեջ գտնվող պետության համար։
Ասել եմ ու կրկնում եմ՝ զիվորականությունը քաղաքական իշխանության հրամանները կատարելու համար է(ուսադիր ունեցող մարդիկ չեն կարող քննարկել իշխանության որոշումների օրինականությունը) ու չի կարելի Մարտի 1-ի գործով դատել Խաչատուրովին ու Օհանյանին, որովհետև նրանք ոչ թե որոշում կայացնող են եղել, այլ մարդիկ, ովքեր կամ պետք է կատարեին քաղաքական իշխանության որոշումները կամ լքեին ԶՈւ-երը։
Հիմա հետաքրքիր է՝ ինձ ժամանակին քարկոծողները, Սեյրան Օհանյանի ամբաստանյալի կարգավիճակով հրճվողները, որոնց թիվն այս իշխանության մեջ քիչ չէ, վատ չե՞ն զգում, չե՞ն ամաչում իրենց վարքագծի համար, երբ գեներալ Օհանյանն այս օրերին կրկին հերոսանում է Շուշիի պաշտպանության կազմակերպման գործընթացում։
Հայրենիքը գեներալ Օհանյանի նման են սիրում, ոչ թե՝ վրեժխնդիր հեղափոխականի հայացքով։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



