Բաղդադում առնվազն 11 մարդ Է զոհվել շիաների մզկիթի մոտ իրականացված պայթյունից
INTERNATIONAL NEWSՄահապարտը դեկտեմբերի 9-ին իրեն պայթեցրել Է Իրաքի մայրաքաղաքի արեւելյան մասում շիաների մզկիթներից մեկի մոտ, ինչի հետեւանքով զոհվել Է 11 մարդ, եւս 20-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյո ւրների:
Մահապարտը պայթուցիկ սարքը տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին) գործի Է դրել Ախլ ալ Բեյթ մզկիթի մուտքի մոտ:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը կարող Է աճել: Տեղում աշխատում են բժիշկները եւ ոստիկանության աշխատակիցները:
Մինչ այժմ տարածաշրջանում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



