Մելանյա Թրամփը պատրաստվում է ամուսնալուծվել. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը, պատրաստվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամուսնալուծվել: Այս մասին հայտնում է NTV-ն` հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Ընտանիքի օգնական Սթեֆանի Վոլկոֆը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի ամուսնությունը կրել է ձևական բնույթ: Նա նշել է, որ զույգի 15 տարվա ամուսնությունը եղել է «գործարք» և նրանք Սպիտակ տանը քնել են տարբեր սենյակներում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` Մելանյա Թրամփն ավելի վաղ բանակցել է հետամուսնական համաձայնագրի շուրջ, որպեսզի հետագայում իրենց երեխան հոր ժառանգությունից պատշաճ բաժին ստանա:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2005 թվականին, և մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց որդին` Բարոնը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



