«Եթե անձամբ Փաշինյանը զորքերի դուրսբերման երաշխիք տա, խոսք եմ տալիս, որ հենց այս պահին կդադարեցնենք պատերազմը»․ Ալիև
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում շարունակել ռազմական գործողությունները Ղարաբաղում և սպասում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերման երաշխիքներին, գրում է Ռիա Նովոստին: «Եթե անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե Արտաքին գործերի նախարարը, հայտարարի, որ Հայաստանը իր զորքերը դուրս կբերի Աղդամից, Քելբաջարից, Լաչինից՝ մնացած երեք շրջաններից, որոնք նրանք պետք է ազատագրեն, մեզ ժամանակացույց տա, մենք անմիջապես կանգ կառնենք: Մենք չենք ուզում շարունակել այս պատերազմը: Մենք ուզում ենք դադարեցնել այն։ Մարդիկ գիտեն, որ ես խոսքի մարդ եմ: Ես անում եմ այն, ինչ ասում եմ: Եթե այսօր Փաշինյանն ասի դա, ապա ես ձեզ խոսք եմ տալիս, որ մենք անմիջապես կդադարեցնենք պատերազմը»,- հայտարարել է Ալիևը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



