Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է, բացասական միտումներ չկան․ Վահրամ Պողոսյան
SOCIETYԱրցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է գտնվում։ Այդ մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ապա հավելել, որ նրա առողջական վիճակում բացասական միտումներ չկան։
Հիշեցնենք՝ ԱՀ ՊԲ նախկին հրամանատարը վիրավորվել էր մարտական դիրքում հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Օրերս նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվել է, նա սկսել է ինքնուրույն շնչել: Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում։
Հիշեցնենք նաև, որ հրամանատարի՝ վիրավորում ստանալու դեպքից հետո Ադրբեջանը լուր էր տարածել, թե Ջալալ Հարությունյանը զոհվել է, սակայն օրեր անց հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



