ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ
INTERNATIONAL NEWSՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ղարաբաղյան հակամարտության սրումը հանգեցրել է ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցմանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Մենք շատ ցավում ենք, որ Ղարաբաղում հակամարտության սրումը հանգեցրել է նման ցավալի հետևանքների: Լուրջ մտահոգություն ենք հայտնում կատարված միջադեպի առնչությամբ, ցավակցություն ենք հայտնում զոհված անձնակազմի հարազատներին: Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ պարզելու համար, թե որտեղից է արձակվել կրակը»,- ասել է նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



