ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները ևս կեղծ են. Մանե Գևորգյան
POLITICSԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որեւէ բառ չկա։ Այդ, ինչպես նաեւ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների եւ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:
Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է եւ ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև գիշերն ստորագրված հայտարարության տեքստը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



