Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը մշակվել է դեռևս հոկտեմբերի 10-ից․ ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՂարաբաղում այս կամ այն տեսքով ռուս խաղաղապահների տեղակայման թեման մշակվում էր դեռևս մեկ ամիս առաջ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դիտորդների, խաղաղապահների մասնակցության թեման քննարկվել է մեկ ամիս առաջ, քննարկվել է փորձագետների մակարդակով, դիվանագետների բանակցությունների մակարդակով։ Այս թեման արդեն օրակարգում էր: Ինչպես հասկանում եք, նման որոշումները մշակվում են մեծ ուշադրությամբ՝ հաշվի առնելով, որայն իրականացվում է երկու կողմից, այս դեպքում՝ երեք կողմից`երկու հակամարտող կողմերը և Ռուսաստանը», - ասել է Զախարովան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ նման որոշումներ չեն կարող կայացվել առանց համապատասխան գերատեսչությունների շատ մանրամասն ուսումնասիրության:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



