Apple-ը ներկայացրել է Mac նոթբուքերի նոր շարք
LIFEApple-ը ներկայացրել է Mac նոթբուքերի նոր շարք, հաղորդում է РБК-ն:
Համաժողովի սկզբում Apple-ը ներկայացրել է M1 անվանումով իր առաջին սեփական պրոցեսորը Mac-ի համար՝ հիմնված ARM-ի վրա: Դա փոփոխված Apple Silicon պրոցեսոր է, որն այժմ օգտագործվում է Apple-ի այլ արտադրանքներում: Ընկերության ներկայացուցիչը M1-ն անվանել է «աշխարհի ամենաարագ եւ էներգաարդյունավետ պրոցեսոր»: Apple-ի թիմը ներկայացրել է նաեւ նոր macOS Big Sur օպերացիոն համակարգը, որը նախատեսված է M1 պրոցեսորի առավելագույն արդյունավետության համար:
M1-ի աջակցությամբ առաջին նոութբուքը նոր MacBook Air-ն էր: Apple-ի գնահատմամբ՝ նոր սարքն ավելի արագ էաշխատում, քան վերջին տարվա ընթացքում վաճառված Windows-ով նոթբուքերի 98%-ը: Ընկերությունը նշել է նաեւ, որ նոր MacBook Air-ը 3,5 անգամ ավելի արագ է, քան Intel պրոցեսորի նախորդ մոդելը: Մարտկոցի աշխատանքը կտեւի 18 ժամ, խոստացել են Apple-ում: Էկրանի անկյունագիծը 13,3 դյույմ է, միջազգային գինը՝ 999 դոլար:
Apple-ը ներկայացրել է նաեւ Mac Mini-ն, որն, ըստ ընկերության, աշխատում է 3 անգամ ավելի արագ, քան նախորդ մոդելը, եւ 5 անգամ ավելի արագ, քան Windows-ի նոութբուքերը, սարքի արժեքը 699 դոլար է:
Արտադրողը ներկայացրել է նաեւ 13,3 դյույմանոց MacBook Pro-ն: Նորույթի մարտկոցի լիցքը նախատեսված է 20 ժամ աշխատանքի համար: Ընկերության գնահատականով՝ սարքն աշխատում է 3 անգամ ավելի արագ, քան ամենավաճառվող Windows-ով նոթբուքերը: Բացի այդ, MacBook Pro-ում կա ներկառուցված Activation Lock համակարգ, որը կկանխի դեպի սարք մուտքը՝ գողանալու կամ կորցնելու դեպքում: Հայտարարված արժեքը կկազմի 1299 դոլար: