Իդլիբում ռուսական օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել ջիհադիստների բազաներին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի օդատիեզերական ուժերը նախօրեին նոր հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանի վրա՝ Իդլիբի հարավային ծայրամասերում թիրախավորելով ջիհադականների բազաները, գրում է almasdarnews.com-ը։
Իդլիբի նահանգից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռուսական օդատիեզերական ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Ջեբել Ազ Զավիա շրջանի վրայով՝ ջիհադիստների թիրախները բացահայտելու համար:
Հետախուզական թռիչքներից հետո ռուսական օդատիեզերական ուժերը ռմբակոծել են ջիհադիստների ռազմակայանները և թաքստոցները։
Մինչ այդ ռուսական օդատիեզերական ուժերը ջախջախիչ հարվածներ էին հասցրել Իդլիբի հյուսիսային շրջանում գտնվող «Ֆայլակ աշ Շամ» մարզումային ճամբարին, ինչի հետևանքով մահացել էր ավելի քան 100 զինյալ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



