Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Հանուն պետության, որ ատում եք, հանուն ձեր երեխաների, որ սիրում եք, ցույց տվեք ձեր ազդեցությունը, հրաժարական տվեք, Նիկոլը կստորագրի այն, ինչ դուք եք առաջարկում․ Ա․ Հովհաննիսյանը դիմել է Ա․ Հակոբյանին

SOCIETY

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է Աննա Հակոբյանին, իմքայլական պատգամավորներին, ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցներին։ Բաց նամակը՝ ստորև․

«Բաց նամակ ՀՀ փաստացի վարչապետ Աննա Հակոբյանին

Իմքայլական բանականություն ունեցող պատգամավորներին

ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցներին

Հարգելի ՏԻԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Հարգելի Աննա

Որոշեցի դիմել ձեզ, քանզի մենք մի երկրում ենք ապրում, որտեղ որևէ պաշտոն չզբաղեցնող կինն ահռելի ազդեցություն ունի անգամ պետության անվտանգությանն առնչվող հարցերում՝ ընդհուպ մինչև ռազմական հարցերի վերաբերյալ գաղտնի տվյալների տիրապետում ու նիստերի մասնակցություն:

Այս 2.5 տարվա ընթացքում դուք բացահայտ կերպ ցույց եք տվել այն հսկայական իշխանությունը և ազդեցությունը, որ դուք ունեք ձեր ամուսնու վրա: Այն չէր սահմանափակվում միայն սրան նրան պաշտոնի նշանակելու կամ այս կամ այն հիմնադրամի համար փող գտնելու հարցով: Դուք առաջին օրվանից մտաք Հայաստան պետության բաց ներվ ու թասիբ հանդիսացող Արցախի հարցի մեջ: Ձեր ամուսնու խայտառակ հայտարարությունների կողքին դուք սկսեցիք ձեր օրակարգը` խաղաղասիրության քարոզով, մուղամների հրավերներով, զենքից զարդեր սարքելու և նման այլ տխմար թեմաներով: Արդյունքներն այսօր տեսնում ենք: Անմարդկային ու ահռելի զոհեր տալու գնով դուք չպահեցիք հայրենքը այլ վաճառեցիք այն: Ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Դեռ հույս կա մի բան փոխել կարողանալու, դեռ հույս կա քաղաքացիական պատերազմից խուսափելու։

Աննա՛

Հանուն պետության, որ ատում եք, հանուն ձեր անվտանգության, որ պաշտում եք, հանուն ձեր երեխաների, որ սիրում եք, հանուն կեղծ կերպարի, որ կերտել եք, հանուն ձեր բարեկեցության, որ արդեն ապահովել եք ցույց տվե՜ք ձեր իրական ազդեցությունը, հրաժարական տվեք, այո՜ այո՜ դուք, Նիկոլը կստորագրի այն ինչ դուք եք առաջարկում: Գիտեմ չեք ուզում, բայց խոհեմ եղեք, ձեր ամուսնուց անկասկած խոհեմ եք, հավասարակշիռ, խորամանկ ու հաշվենկատ: Հաշվե՛ք մինչև մեկը: Ու կտեսնեք, որ անասելի ծանր է ապրել երկրում, որտեղ ղեկավարը դավաճան է, հող ծախող, հայրենիք վաճառող: Որտեղ հսկայական խնդիրներ են առաջանալու, երբ հողին կպած ու պաշտպանող մարդիկ վերադառնան ռազմաճակատից:

Հաշվե՛ք մինչև մեկը հարգելի Աննա:

Հարգելի իմքայլական պատգամավորներ, ովքեր ունեն խիղճ, ամոթ, հայրենիք, թասիբ, քայլ արե՛ք, այս անգամ հանուն ձեր հայրենիքի, ընդդեմ դավաճանի խարանով ապրելու, հանուն ձեր երեխաներ ապագայի: Ուզում եմ հավատալ, որ դուք հայրենիքը սիրում եք ավելին քան Նիկոլին, ու ատում եք պակաս, քան ինձ կամ ձեր որևէ այլ հակառակորդի: Սա ձեր շանսն է։

Իրավապահ մարմինների աշխատակիցներ ջա՛ն

Դուք ուսադիրի տակ աշխատող մարդիկ եք, դուք միշտ ծառայել եք պետությանը ու հիմա էլ մտածում եք, որ իշխանությունը, որի հրահանգը կատարում եք, պետություն է: Չէ տղե՛րք: Պետությունը տվել են, Արցախն էլ , արդեն Հայաստանն էլ: Դուք ՀՀ քաղաքացի եք, հետո ոստիկան, հետո պետական ծառայող: Մնացածը հեքիաթ է»:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee