Մակրոն. Իսլամիստական ահաբեկչությունը միջազգային սպառնալիք է
INTERNATIONAL NEWSՄոզամբիկում քաղաքացիական անձանց վրա վերջերս կատարված հարձակումների մասին հաղորդագրություններն ընդգծում են իսլամիստական ահաբեկչության կողմից միջազգային հանրությանը սպառնացող վտանգը, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում:
Վերջին օրերին «Իսլամական պետության» հետ կապված զինյալների կողմից իրականացված հարձակումների արդյունքում շուրջ 50 մարդ է մահացել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Մոզամբիկում ավելի քան 50 մարդ է գլխատվել, կանայք առեւանգվել են, գյուղերը կողոպտվել են, ապա` հրդեհվել: Բարբարոսները խաղաղության կրոնն օգտագործում են ահաբեկչություն սերմանելու համար. Իսլամիստական ահաբեկչությունը միջազգային սպառնալիք է, որը միջազգային արձագանք է պահանջում»,- գրել է Մակրոնը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



