ԵՄ-Ուկրաինա ազատ առեւտրի համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից. Եվրահանձնաժողով
INTERNATIONAL NEWSԵՄ-Ուկրաինա ազատ առեւտրի մասին համաձայնագիրը «ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից՝ առանց որեւԷ փոփոխությունների», որոնք պահանջում Էր Ռուսաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը՝ ամփոփելով դեկտեմբերի 8-ին առեւտրի հարց երի շուրջ կայացած ԵՄ-ՌԴ-Ուկրաինա փորձագիտական կոնսուլտացիաների արդյունքները:
«Համաձայնագրի տեքստում ոչ մի փոփոխություն չի լինի: Այն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից»,-հայտնել Է նա:
Անսիպը չի նշել առեւտրի հարցերի շուրջ նոր եռակողմ նախարարական հանդիպման ամսաթիվը, որը պետք Է փարատի Ռուսաստանի մտահոգությունները՝ կապված ԵՄ-ի հետ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ Ուկրաինայի ազատ առեւտրի ռեժիմների զուգահեռ գործառման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



