Թուրքիայում հնագետները հայտնաբերել են հնագույն խճանկար, որը շատ նման է Մոնա Լիզային
CULTUREԹուրքիայի Կադիրլի շրջանում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են հնագույն խճանկար, որտեղ կին է պատկերված: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Գիտնականները գտածոն անվանում են «Կադիրլիի Մոնա Լիզա», քանի որ խճանկարում պատկերված անծանոթուհին հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը:
Ենթադրվում է, որ խճանկարը զարդարել է 1-2 դարերում կառուցված առանձնատան հատակը:
Հնագետները չեն բացառում, որ հնարավոր է խճանկարում պատկերված է տան տիկինը:
«Սա Օսմանիայում հայտնաբերված առաջին խճանկարն է, որի վրա մարդկային կերպար է պատկերված»,- ասել է հնագետ Ումիտ Կայշօղլուն:
Այլ մանրամասներ խճանկարի մասին հայտնի չեն: Այն այժմ հնագետներն ուսումնասիրում են :
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



