Ումի՞ց են պաշտպանվում պատգամավորները. ԱԺ դարպասները զոդելով փակել են (տեսանյութ)
VIDEOԱյսօր երեկոյան համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի դարպասները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակում են։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են փակում Ազգային ժողովի դարպասները, ինչին ի պատասխան նա ասաց, որ նոյեմբերի 10–ի հանրահավաքի ժամանակ դարպասները կոտրվել են եւ այժմ վերանորոգվում ու ամրացվում են։ Այնուամենայնիվ, այցելելով ԱԺ, NEWS.am–ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ ԱԺ դարպասները ներսից մետաղյա ձողով զոդելով փակել են, ինչը նշանակում է՝ այդ դարպասներից այգի մուտք գործել այլեւս հնարավոր չէ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



