Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործող պատժամիջոցները, հայտնել է Սպիտակ տունը:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն կարգավորվել… այդ պատճառով ես որոշեցի, որ անհրաժեշտ է երկարացնել Իրանի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել է 1979 թվականի նոյեմբերի 14-ի 12170 հրամանագրում», – ասված է նախագահի հայտարարության մեջ:
Պատժամիջոցները ենթադրում են, մասնավորապես, Իրանի կառավարության ակտիվների սառեցում։ Սահմանափակող միջոցները կապված են ոչ թե միջուկային ծրագրի, այլ այդ թվում ՝ բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Իրանին միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրելու հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



