Ռուս խաղաղապահները մուտք գործեցին Ստեփանակերտ
SOCIETYՀրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի առաջադեմ ստորաբաժանումները սկսեցին կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի և ռազմական գործողությունների կատարման մոնիթորինգ: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - ասել է նա:
«15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը, երթով, ժամը 17։00-ին մտավ քաղաք Ստեփանակերտ», - ասված է հաղորդագրության մեջ: Աղբյուրը հավելում է, որ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի կողմերի շփման գծի երկայնքով տեղակայվել է 10 դիտակետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



