Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի օտարերկրյա գրոհայինները լքեն ԼՂ-ն. Զախարովա
INTERNATIONAL NEWSՌԴ-ն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա գրոհայինների ներկայության հարցը լուծվելու է։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գրոհայինները չեն անհետացել։ Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ հարցի լուծման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն բոլոր կողմերը։
«Այս տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ հետաքրքրված բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու ուղղությամբ», - նշել է դիվանագետը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



