Պուտինի խոսնակը խոսել է Արցախի Քարվաճառ շրջանի մասին
INTERNATIONAL NEWSԱրցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու պրոցեսին ռուս խաղաղապահների մասնակցության վերաբերյալ հարցը պետք է ուղղել հրամանատարությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այդ շրջանի փոխանցումը նախատեսված է եռակողմ հայտարարությամբ: Հայկական կողմը նման պարտավորություն է ստանձնել:
Ինչ վերաբերում է գործընթացին ռուս խաղաղապահների մասնակցությանը, ապա ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցերը պետք է ուղղել հրամանատարությանը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի դերակատարում է ունենալու Ռուսաստանը Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնելու գործընթացում, արդյո՞ք ռուսական կողմը վերահսկելու է գործընթացն ու իրականացնելու է մոնիթորինգ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



