Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը
SOCIETYԻնչպես տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վթար հետևանքով զոհերից մեկը araratnews.am-ի լրագրող Սոնա Դավթյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Սոնա Դավթյանի ընտանիքին և հարազատներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



