Իրանի՝ Թուրքիայի հետ սահմանին 3 իրանցի սահմանապահ է սպանվել
INTERNATIONAL NEWSԶինված անհայտ անձինք երեք իրանցի սահմանապահ են սպանել երկրի հյուսիսարևմտյան սահմանի մոտ, հայտնում է Associated Press գործակալությունը՝ Իրանի պետական լրատվամիջոցներին հղումով:
Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ երեք սահմանապահները սպանվել են բախման ժամանակ, երբ ահաբեկիչները (գործակալության բնորոշումը) փորձել են ներթափանցել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 650 կմ հեռավորության վրա:
Միջադեպի հետևանքով տուժել է ևս երկու սահմանապահ:
Արևմտյան Ադրբեջանը սահմանակից է Իրաքի և Թուրքիայի հետ, սակայն նյութում չի նշվում՝ որ երկրից են հանցագործները փորձել հատել Իրանի սահմանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



