Այսօր կլինեմ Ազատության հրապարակում. Արցախում զոհվել է նաև Սոֆի Մխեյանի հորեղբոր տղան, ում անունը դեռ չկա պաշտոնական ցուցակում
BLOGԵրգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«4750 անուն, ազգանուն և ճակատագիր։
4750 դժբախտացած ընտանիք։
4750 մարած լույս։
4750 չիրականացած երազանք։
Իմ հորեղբոր տղան ...
Մխեյան Վահագն Մարտիկի
19 տարեկան ժամկետային զինծառայող...
Հուղարկավորությունը եղել է հոկտեմբեր 29 ին... (Գեղարքունիքի մարզ ,գյուղ Երանոս)
նրա անունն էլ մինչ օրս չկա պաշտոնական ցուցակում ...
Այսօր երեկոյան ժամը 6-ին՝ կլինեմ Ազատության հրապարակում, որտեղ ի հիշատակ մեր նահատակների մոմավառություն է լինելու»։
Ավելի վաղ Միքայել Մինասյանն իր էջում գրել էր, որ 5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով ունենք 2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



