Ֆիզուլիում ականի վրա պայթել են երկու ադրբեջանցի
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման փուլի ավարտից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
«Յասին եւ Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը տեղափոխվել է հիվանդանոց», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



