Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի ահ­ռե­լի դաշտ է բաց­վել․«Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագրով հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրվեցին։ Այս համաձայնության իրականացումը ոչ միայն շատ ծանր վիճակի մեջ է դնում հայկական կողմին, այլև նպաստավոր իրավիճակ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շատ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Սակայն ի նկատի ունենանք, որ հրադադարի մասին այս հայտարարությունը իր անորոշություններով հանդերձ, հեռու է Արցախյան հակամարտության վերջնական կարգավորում լինելուց։

Սրա մասին, ի դեպ, խոստովանում է նաև այս խայտառակությունը Հայաստանի «վզին փաթաթած» Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից էլ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից դուրս է, սակայն հիմնախնդրի կարգավորմանը հասնելու միջազգային մանդատը տրված է հենց համանախագահության ինստիտուտին։ Ուստի հայկական կողմի համար բազմաթիվ անելիքներ կան, որպեսզի հրադադարի մասին փաստաթուղթը տեղափոխվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Կարևոր խնդիր է, որ Ռուսաստանի հետ միասին ԱՄՆ-ը և Ֆրանսիան ևս ակտիվորեն ներգրավվեն հակամարտության կարգավորման գործընթացում։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ակտիվությունը թույլ կտա որոշակի փոփոխություններ մտցնել մեզ համար շատ ծանր պայմաններ նախատեսող եռակողմ հայտարարությունում, քանի որ այս երկրները կարող են լրացուցիչ լծակներ կիրառել թուրքադրբեջանական տանդեմի ախորժակը զսպելու ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Թուրքիային հաջողվեց շատ արագ ներթափանցել Հարավային Կովկաս և ակտիվ մասնակցություն ունենալ Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում։

Ճիշտ է՝ Թուրքիային չհաջողվեց անմիջական մասնակից դառնալ եռակողմ համաձայնությանը և հասնել իր խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում, սակայն Անկարային հաջողվում է ամրապնդել իր ներկայությունն Ադրբեջանում։ Իսկ Թուրքիայի ազդեցության հզորացումը Հարավային Կովկասում իրենից մեծ վտանգ է ներկայացնում։ Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ Սիրիայից և Լիբիայից բերված ահաբեկիչները ռազմական գործողությունների դադարեցումից հետո ոչ միայն չեն վերադառնում այնտեղ, որտեղից եկել էին, այլև մտադիր են հաստատվել Արցախից վերցված կամ դրանց սահմանակից տարածքներում։ Իսկ այդ դեպքում նրանք կարող են լուրջ ահաբեկչական գործոն դառնալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Ուստի միջնորդների ուշադրությունը պետք է ևս մեկ անգամ հրավիրել Թուրքիայից եկող ահագնացող սպառնալիքի վրա։ Ըստ էության, բանակցային գործընթացում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը կարողանա պահպանել ներքին կայունությունը և միասնականությունը, որն այս օրերին շատ փխրուն վիճակում է։ Բայց, ինչպես արդեն բոլորն են շեշտում, այս իշխանության պարագայում դա գրեթե անհնար է: Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ պարտության հիմնական քաղաքական պատասխանատուներին պետք է փոխարինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն կստանան։

Այս ծայրահեղ իրավիճակում հայկական կողմի շահերից է բխում նաև հայ-ռուսական փոխգործակցության խորացումը։ Հարցն այն է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ունի ամենաշատ լծակները և ազդեցության գործիքները Հարավային Կովկասում ու ի վիճակի է հակակշռել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին։ Պետք է հասնել նրան, որ հայ-ռուսական դաշինքը դառնա տարածաշրջանային ամենակարևոր գործոնը, որը թույլ կտա չեզոքացնել թուրք-ադրբեջանական աճող ազդեցությունը։

Այնպես որ, դիվանագիտական աշխատանքի ահռելի դաշտ է բացվել, պետք է ամեն ջանք ներդնել իրադարձությունների զարգացումը մեր կողմը թեքելու համար։ Հ.Գ.-Նյութը արդեն պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank