Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային քաղաքականության մեջ հավասարվել է զրոյի. Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան
BLOGՍույն անմեղսունակի ջանքերով ոչ միայն մեր երկրում է նման աղետալի իրավիճակ ձևավորվել, այլև ռեգիոնալ մակարդակում բազմաթիվ խնդիրներն են առաջ եկել:
Հասկանու՞մ եք, Իրանը, ստիպված, կանգնեց Ադրբեջանի կողմը:
Փոխվել է ռուս-ադրբեջանական օրակարգը:
Թուրքիան կարողացավ մտնել ռեգիոն. ավելին՝ Երևանից շատ ոչ միանշանակ ազդակներ են գնացել Անկարա, մտահոգի՛չ ազդակներ:
Աբսուրդի աստիճանն այնքան է, որ մեր փոխարեն ՌԴ-ն է բանակցել այս համաձայնագրի մասով:
Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային քաղաքականության մեջ հավասարվել է զրոյի:
Սա գնահատական չէ, ցավոք սա փաստ է, իրողություն:
Ի դեպ, շատ ռեալ է, որ ռեգիոնում անկայունության նոր գործընթացներ կսկսվեն ու մենք նորից կարող ենք հայտնվել դրանց կիզակետում, հետևաբար առավել քան կարևոր է, որ նշանակվելիք ԱԳՆ նախարարը մանկամիտ ու դատարկախոս չլինի, լինի կադրային դիվանագետ:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



